
Անելիք Բանկը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների համար վարկավորման մրցույթի երկրորդ փուլի մեկնարկի մասին, որի շրջանակում հաճախորդները կարող են առաջարկել իրենց համար հաստատված վարկի տոկոսադրույքը:
Վարկերը տրամադրվում են 60 ամիս ժամկետով` 50 000-250 000 դոլար գումարի սահմաններում, Հաստատված վարկի համար առաջարկվող տարեկան նվազագույն տոկոսադրույքը կազմում է 7.7% , իսկ վարկի առավելագույն տոկոսադրույքը կկազմի կորպորատիվ հաճախորդի կողմից մրցույթի մասնակցության հայտով առաջարկվող տարեկան տոկոսադրույքը: Տեղաբաշխման գումարն այս փուլի համար կկազմի 1 մլն ԱՄՆ դոլար
Ծրագրին մասնակցելու համար պարզապես հարկավոր է՝ մինչև 2017թ․հոկտեմբերի 25-ը ներառյալ Բանկ ներկայացնել վարկային հայտ, Բանկի չափորոշիչներին համապատասխան վարկունակության գնահատումից հետո՝ դրական պատասխանի դեպքում, փակ ծրարով մինչև 2017թ․ նոյեմբերի 6-ը ներառյալ առաջարկել հաստատված վարկի նախընտրելի տոկոսադրույքը:
Մրցույթի արդյունքների հայտարարման օրը մասնակիցների կողմից փակ ծրարով ներկայացրած տոկոսադրույքի առաջարկները կբացվեն Բանկի ներկայացուցիչների, մրցույթի մասնակիցների և այլ պաշտոնատար անձանց ներկայությամբ: Մրցույթում ամենաբարձր տոկոսադրույքն առաջարկած մասնակիցները (տոկոսադրույքի նվազման կարգով) կճանաչվեն մրցույթի հաղթողներ:
«Վարկավորում մրցույթի երկրորդ փուլի մեկնարկը պայմանավորված է նմանատիպ կոնցեպտով ներկայացվող բանկային պրոդուկտների նկատմամբ հաճախորդների կողմից մեծ հետաքրքրվածությամբ:
Մրցույթի առաջին և պիլոտային տարբերակի գործարկումից հետո մենք բավական թվով դրական արձագանքներ ստացանք, իսկ ուղիղ եթերով հեռարձակվող արդյունքների ամփոփումն ապացուցեց մրցույթի ամբողջովին բաց և թափանցիկ լինելու փաստը, ինչի արդյունքում որոշում կայացվեց ծրագրին շարունակական ընթացք տալ։
Այս անգամ նույնպես Բանկը որևէ ոլորտային սահմանափակում չի դնում հաճախորդների առջև, և ծրագրին կարող են մասնակցել ցանկացած ոլորտում իրենց գործունեությունն իրականացնող իրավաբանական անձինք, ովքեր կհամապատասխանեն մրցույթի կանոններին», - ասել է Անելիք Բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ-կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Սերգեյ Վիրաբյանը:
Մրցույթի մասնակցության հայտերը կբացվեն մրցույթի անցկացման մասին ծանուցմամբ (հրավերով) սահմանված օրը և ժամին, մրցույթին մասնակցության հայտերի բացման նպատակով հրավիրված նիստում, որը զուգահեռ կհեռարձակվի համացանցում` ուղիղ կապով:
Հիշեցնենք, որ կորպորատիվ հաճախորդների համար վարկավորման մրցույթի առաջին փուլի արդյունքների ամփոփումը տեղի ունեցավ 2017թ սեպտեմբերի 4-ին՝ ուղիղ հեռարձակմամբ Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։ Հաճախորդների կողմից բոլոր ներկայացված հայտերը բավարարվեցին, իսկ այն հաճախորդներին, որոնք չէին բավարարում մրցույթի մասնակցության հիմնական պայմաններին, առաջարկվեց վարկավորում՝ Բանկում գործող և իրենց պահանջարկին համապատասխանող տոկոսադրույքով։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



