jkjhkjhkj

04-10-2017 16:30 3073

varch 5

 

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցությանը և Հայաստանի ստաձնած պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հանձներ:


Վարչապետին զեկուցվել է Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) 4-րդ փուլի հանձնարարականների կատարման արդյունքների մասին: Ներկայացվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի գնահատման 3-րդ փուլի հանձնարարականների և ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի՝ կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող միջոցառումների կատարման ընթացքը: Անդրադարձ է եղել նաև ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 2-րդ փուլի գնահատմանն ընդառաջ ՀՀ պարտավորություններին:


Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել համակարգված միջգերատեսչական աշխատանքները՝ հակակոռուպցիոն պայքարի ոլորտում միջազգային համագործակցության շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր