jkjhkjhkj

12-10-2017 13:35 3561

8

 

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական իջեցրեց էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը հարկերից և տուրքերից ազատելու վերաբերյալ:

«Հաշվի առնելով նշված մեքենաների էկոլոգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալների խթանման անհրաժեշտությունը` հանձնարարում եմ ՀՀ փոխվարչապետին, տնտեսական զարգացման, ֆինանսների և բնապահպանության նախարարներին, նաև ՊԵԿ նախագահին` մեկամսյա ժամկետում ուսումնասիրել էլեկտրական շարժիչով մեքենաների` ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերի և տուրքերի վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունն ու ներկայացնել կառավարության աշխատակազմ»,-ասաց վարչապետը:

Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանն էլ առաջարկեց օրենսդրական փոփոխություն կատարել` միասնական տրանսպորտային ցանց ստեղծելու վերաբերյալ: Դրանով պետք է մարզերում լավանա ուղևորափոխադրումների սպասարկման մակարդակը: Ցանցը ներդրվելու է մասնավոր ներդրումների միջոցով, ստեղծվելու են միասնական օպերատորներ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր