jkjhkjhkj

12-10-2017 14:03 3214

VEB

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ընդունել է «Վնեշէկոնոմբանկի» ներկայացուցիչներին՝ միջազգային բիզնես ծրագրերի ղեկավար Դանիիլ Ալգուլյանի գլխավորությամբ։

Ըստ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության` ներկայացնելով բանկի գործունեության շրջանակներն ու համագործակցությունը տարբեր երկրների տրանսպորտային ոլորտների ծրագրերում՝ բանկի ներկայացուցիչները հույս են հայտնել համագործակցության եզրեր գտնել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նախագծերում: Նախարար Վահան Մատիրորոսյանը ներկայացրել է համագործակցության հնարավոր ուղղությունները, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, միասնական երթուղային ցանց ստեղծելու, մուլտիմոդալ բեռնափոխադրումների, ինչպես նաև տարածաշրջանային «Դատա կենտրոն» հիմնելու ծրագրերը։ Բանկի ներկայացուցիչներն իրենց հետաքրքրությունն են արտահայտել ներկայացված ծրագրերի առնչությամբ և պատրաստակամություն հայտնեկ ակտիվ մասնակցություն ունենալ այդ ծրագրերում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրերի հանգամանալի ուսումնասիրությունից հետո քննարկել նաև փոխշահավետ համագործակցության հնարավորությունները։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր