jkjhkjhkj

14-10-2017 11:23 3404

5

 

Կոնվերս Բանկը հոկտեմբերի 15-ին կայանալիք Երևանի կիսամարաթոնի պաշտոնական ֆինանսական գործընկերն է: Մարաթոնը անց է կացվում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ առողջ ապրելակերպի քարոզման նպատակով:

«Գաղափարը շատ հարազատ է Կոնվերս Բանկին, որը պարբերաբար առողջ ապրելակերպի մասսայականացմանը ուղղված միջոցառումներ է իրականացնում՝ ֆինանսավորելով ու կազմակերպելով մրցույթներ, բարեկարգելով սպորտային հարթակներ և այլն»,- ասել են Բանկում՝ հավելելով, որ առաջիկայում Բանկը ակտիվացնելու է այդ ուղղությամբ աշխատանքներ՝ ֆինանսավորելով մարզահրապարակների շինարարություն ոչ միայն Երևանում, այլև մարզերում:

Նշվել է նաև, որ Երևանի կիսամարաթոնի մասնակիցները՝ ըստ տարիքային խմբերի, մրցելու են տարբեր երկարությամբ 4 մրցուղիներում: 21կմ, 10կմ և 5կմ մրցավազքերում առաջին երեք տեղը զբաղեցրած մասնակիցնեի համար սահմանված են դրամական պարգևներ, իսկ բոլոր մասնակիցները՝ անկախ ցուցաբերած արդյունքից, կստանան վազքի շապիկներ և մեդալներ։

Սահմանված է նաև հինգ թիմային մրցանակ՝«Ամենամեծ թիմ», «Ամենամեծ մանկական թիմ», «Ամենաարագ թիմ», «Ամենաարագ մանկական թիմ», «Ամենալավ աջակցողներ ունեցող թիմ» անվանակարգերում:


Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր