
- Նրանց, ովքեր խրվել են պարտքերի մեջ:
- Նրանց, ովքեր խճճվել են վարկերի մեջ, և չեն կարողանում դուրս գալ դրանցից:
- Նրանց, ում աշխատավարձը գրեթե ամբողջությամբ ծախսվում է վարկի մարման վրա:
Մենք առաջարկում ենք պարզ ալգորիթմ `վարկային կախվածությունից ազատվելու համար:
Առաջին քայլը
Տրամադրվել լուրջ աշխատանքի:
Վարկային ծանրաբեռնվածությունը ոչ բանկերի կեղծիք է, և ոչ էլ անեծք: Վարկային ծանրաբեռնվածությունը Ձեր կողմից կատարված սխալ է: Դուք չեք հաշվարկել ձեր ուժերը և չափազանց շատ վարկեր եք վերցրել:
Խոստովանեք ազնվորեն ինքներդ ձեզ, որ դա Ձեր կատարած սխալն է: Սակայն եթե սխալ կա, ապա կա նաև նրա լուծումը:
Պարզ ձև: Արդյունավետ ձև: Եվ եթե կիրառեք այն, կարող եք մարել բոլոր վարկերը: Խոսքը կախարդական գավազանի մասին չէ: Անհրաժեշտ է հանգիստ կարգավորել ֆինանսական վիճակը: Պատրաստվեք լուրջ աշխատել ձեր կյանքի վրա: Հետևեք առաջարկներին:
Երկրորդ քայլը
Այլևս ոչ մի վարկ
Մինչև չկարգավորեք ձեր ֆինանսական վիճակը և չվճարեք ձեր պարտքերը, պետք չէ նոր վարկեր վերցնել: Հակառակ դեպքում, կստացվի, որ մի կողմից մենք լուծում ենք խնդիրը, իսկ մյուս կողմից ավելի խորացնում այն: «Սառեցնեք» ընթացիկ պարտքը: Մի ավելացրեք պարտքերը:
Երրորդ քայլը
Սկսեք խնայել
Խնայողությունը չի նշանակում հաց ու ջրով սահմանափակվել: Խնայողությունը նշանակում է խելամիտ օգտագործել դրամը:
Նախ, ազատվեք վատ սովորություններից: Հարկ է ազատվել «թիթիզ» սովորություններից: Օրինակ, ամեն օր պիցցա պատվիրել: Հարգելիներս, տանը պատրաստված սնունդը շատ ավելի էժան է: Խնայողության երրորդ ռեզերվը զվարճանքներից զերծ մնալն է: Վճարել, որպեսզի Ձեզ օգնեն սպանել ձեր ժամանակը, անթույլատրելի շքեղություն է, եթե ոչ հիմարություն:
Յուրաքանչյուր ոք ունի խնայողության ռեզերվներ: Ես Ձեզ կոչ չեմ անում ժլատ լինել, այլ կոչ եմ անում խելամիտ լինել: Այլապես, ստիպված կլինեք պարտք վճարել մինչև ծերություն:
Չորրորդ քայլը
Սկսեք ավելի շատ գումար վաստակել
Գտեք այլ եկամտի աղբյուր: Մի փնտրեք լրացուցիչ աշխատանք մի քանի տասնյակ հազար աշխատավարձով: Եթե հանկարծ գտնեք, դա հիանալի կլինի: Սակայն, ընդհանրապես, ձեզ պետք է հետաքրքրի լրացուցիչ գումար վաստակելու ցանկացած հնարավորություն: Ակնհայտ է, որ ներկայիս աշխատավարձը բավարար չէ պարտքերի մարման համար: Հետևաբար, բաց մի թողեք գումար վաստակելու ցանկացած հնարավորություն:
Հինգերորդ քայլը
Կենտրոնացեք մեկ վարկի վրա
Ձեր բոլոր վարկերից ընտրեք մեկը: Ցանկալի է, ամենաթանկը`ամենաբարձր տոկոսներով: Եթե ձեր ամենաթանկ վարկը հիպոթեքի վարկն է կամ որևէ այլ նման «զանգվածային» վարկ, ապա ընտրեք ավելի փոքրը: Կենտրոնացրեք Ձեր ուշադրությունը այդ վարկի վրա: Վճարել այն ժամանակից առաջ: Բայց առաջին հերթին պարզեք, թե արդյոք բանկը թույլ է տալիս մարել վարկը ժամանակից շուտ: Այդ մասին նշված է վարկային պայմանագրում: Եթե դուք չեք կարող վաղաժամկետ վճարել այն, ապա կենտրոնացեք մեկ այլ վարկի վրա:
Խնայողությունների և լրացուցիչ եկամուտների շնորհիվ դուք կունենաք լրացուցիչ գումար: Այդ լրացուցիչ գումարով վճարեք ընտրված վարկի համար վաղաժամկետ: Իսկ մյուս բոլոր վարկերի համար կատարեք նվազագույն վճարներ: Ընտրված վարկի համար վճարեք հնարավորինս շատ:
Վեցերորդ քայլը
Նշված վարկը վաղաժամկետ մարեք և ընտրեք հաջորդը:
Ազատվելով մեկ վարկից, դուք նվազեցրիք ամսական պարտադիր վճարումների գումարը: Աշխատավարձից Ձեզ ավելի շատ գումար կմնա: Այժմ ընտրեք հաջորդ վարկը վաղաժամկետ մարման համար: Չափանիշները նույնն են: Այն պետք է լինի մնացածներից ամենաթանկը և վաղաժամկետ մարման տարբերակ ունենա: Դրա վրա կենտրոնացրեք բոլոր ֆինանսական ջանքերը: Այլ վարկերի համար շարունակեք վճարել նվազագույն թույլատրելի գումարը:
Յոթերորդ քայլը
Աստիճանաբար մարում ենք բոլոր վարկերը:
Որքան քիչ վարկեր կմնան, այնքան արագ դրանք կվճարվեն: Պարտքի գումարի նվազեցմամբ կրճատվում է նաև ամսական տոկոսադրույքների չափը, որը նույնպես թեթևացնում է ֆինանսական բեռը:
Աստիճանաբար, հերթով վճարեք բոլոր վարկերը առաջարկվող սխեմայով: Յուրաքանչյուր հաջորդ վարկ ավելի հեշտ կլինի մարել:
Զուր մի ծախսեք ձեր ֆինանսական ռեսուրսները: Եվ մի վերցրեք նոր վարկեր, մինչև չվճարեք բոլոր ունեցած վարկերը:
Ապագայի համար:
Վարկերը իրենք վնաս չեն հասցնում և ապահով են: Խնդիրները սկսվում են, երբ չափազանց շատ վարկեր եք վերցնում: Կա մի պարզ կանոն, թե ինչպես որոշել վարկային բեռի առավելագույն չափը: Վերցրեք այնքան վարկեր, որ բոլոր վարկերի ընդհանուր ամսական վճարը չգերազանցի Ձեր ամսեկան եկամտի կեսը: Եթե դրանից ավելի շատ վճարեք, ապա խնդիրներ կառաջանան:
Եվ, իհարկե, վարկը պետք է խելամտորեն օգտագործել, ոչ շտապ անհրաժեշտության դեպքում չվերցնել այն: Եվ ցանկալի է չկուտակել վարկերը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով




Մեկնաբանություն