jkjhkjhkj

17-10-2017 12:55 5157

inec

 

Ինեկոբանկի և FMO Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության միջև ստորագրվեց մինչև 25 մլն. ԱՄՆ դոլարի նոր վարկային պայմանագիր՝ ՓՄՁ ոլորտում վարկավորում իրականացնելու նպատակով:

«Մենք ուրախ ենք ամրապնդել մեր համագործակցությունն այնպիսի պատվավոր կազմակերպության հետ, ինչպիսինն է "FMO" Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը: Այս նոր պայմանագիրը հանդիսանում է մեր Բանկի ռազմավարության մի մասը, որի շնորհիվ մենք կառաջարկենք մեր Հաճախորդներին հավելյալ հնարավորություններ ընդլայնելու վերջիններիս կարողությունները Հայաստանի ՓՄՁ ոլորտում», - նշեց իր խոսքում Ինեկոբանկի գործադիր տնօրենի ժ/պ՝ Գառնիկ Թադևոսյանը:

«FMO Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը հպարտ է աջակցել Ինեկոբանկին, ընդլայնելով հայաստանյան ՓՄՁ ոլորտի ֆինանսական հասանելիությունը, և նպաստել Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը»,-նշեց իր խոսքում FMO-ի գործադիր ներդրումային տնօրեն՝ Լինդա Բրոքհայզենը:

Ինեկոբանկը, համագործակցելով ավելի քան 30 միջազգային ֆինանսական կառույցների և միկրոֆինանսական հիմնադրամների հետ, 2017 թվականի սկզբից ստորագրել է 52 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ վարկային պայմանագրեր և նախատեսում է մինչև տարեվերջ ներգրավել հավելյալ մինչև 15 մլն. ԱՄՆ դոլարի վարկ: Բանկը բարձր է գնահատում միջազգային ֆինանսական կառույցների ներդրումը, որոնք շարունակաբար աջակցում են Ինեկոբանկին իր հավակնոտ նպատակներին հասնելու համար՝ առաջարկելով ոչ միայն մրցակցային պայմաններով արտարժույթային և դրամային վարկեր, այլև տեխնիկական օժանդակության լայն գործիքակազմ:

Ինեկոբանկ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին և հանդիսանում է Հայաստանում առաջատար բանկերից մեկը: Բանկի առաքելությունն է դառնալ մանրածախ, միկրո և ՓՄՁ բիզնեսի հաճախորդների համար բանկային ծառայությունների մատուցման ոլորտում առաջատար: Ինեկոբանկը համագործակցում է շուրջ 30 միջազգային ֆինանսական կառույցների հետ, այդ թվում են 3 բաժնետեր՝ Միջազգային Ֆինանսական Կորպորացիա (IFC), Գերմանական Զարգացման Բանկ (DEG) և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ (EBRD), ինչպես նաև խոշոր վարկատուներ՝ Սևծովյան Առևտրի Զարգացման Բանկ (BSTDB), Հարավ-արեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամ (EFSE), Ավստրիական Զարգացման Բանկ (OeEB), ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամ (OFID) և այլոք: "FMO" Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության հետ Ինեկոբանկը համագործակցում է 2015 թվականից: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.inecobank.am

FMO-ն Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերություն է, որը նպաստում է զարգացող երկրներում և շուկաներում մասնավոր հատվածի կայուն աճին՝ հավակնոտ ծրագրերի և ձեռնարկատերերի բիզնեսներում ներդրումների միջոցով: FMO-ն խորապես հավատում է, որ ուժեղ մասնավոր հատվածը հանգեցնում է տնտեսական և սոցիալական զարգացմանը և արդեն ավելի քան 45 տարի է հնարավորություն է տալիս մարդկանց կիրառել իրենց հմտությունները և բարելավել իրենց կյանքի որակը: FMO-ն կենտրոնանում է երեք կարևորագույն ոլորտների վրա, որոնք ունեն զարգացման բարձր միտում՝ ֆինանսական հաստատություններ, էներգետիկա և ագրոբիզնես, սնունդ և ջուր: FMO-ն հանդիսանում է մասնավոր հատվածում ֆինանսավորում իրականացնող աշխարհի ամենախոշոր բանկերից մեկը և ունի 9 մլրդ եվրո արժողությամբ պորտֆել, որը տեղաբաշխված է ավելի քան 92 երկրներում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.fmo.nl։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր