17-10-2017 17:00
6081
Foxconn ընկերությունը, որը զբաղվում է Apple-ի սարքերի հավաքմամբ, սկսել է iPhone X սմարթֆոնների մատակարարումները։
Առաջին խմբաքանակի ծավալը կազմում է 46.5 հազար սարք։ Սմարթֆոններն ուղարկվել են Չժենչժոուից և Շանհայից Նիդերլանդներ և ԱՄՆ։ Ինչպես նշում են փորձագետները, նախորդ տարիներին Apple-ի մատակարարները շուկա են թողարկել զգալիորեն ավելի շատ սարքեր։ Դա նշանակում է, որ գնորդները կբախվեն iPhone X-ի լուրջ դեֆիցիտի։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


