jkjhkjhkj

18-10-2017 13:57 2728

amwriaaaaaaaaaaaaaaaaa

 

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Ֆոնդային բորսայի մամուլի ծառայության տվյալով` ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 30,000 հատ արժեկտրոնային պարտատոմս` 100 եվրո անվանական արժեքով, արժեկտրոնի 3.3% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով:

Ըստ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի տվյալների, հուլիսի 26-ի դրությամբ բորսայում շրջանառվում են Ամերիաբանկի պարտատոմսերի 7 թողարկումները` երկու դրամային` 2,5 մլրդ դրամ ծավալով, չորս դոլարային` 45 մլն դոլար ընդհանուր ծավալով և մեկ եվրոյով` 3 մլն եվրո ծավալով:

Ընդհանուր առմամբ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում 2017 թվականի հոկտեմբերի 17-ի դրությամբ շրջանառվում են 10 թողարկողների 23 դոլարային պարտատոմսերը, ընդ որում, 19 թողարկումներն իրականացրել են 7-րդ բանկերը`Արարատբանկ (5 թողարկում), Ամերիաբանկ (4), Արմսվիսբանկ (4), Անելիք Բանկ (3), Հայբիզնեսբանկ, Կոնվերս Բանկ և Յունիբանկ`մեկ դոլարային տրանշ: Բացի այդ, բորսայում շրջանառվում են եվրոյով 2 տրանշեր`Ամերիաբանկից և Արմսվիսբանկից:

 

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր