19-10-2017 11:39
4583

Կոնվերս Բանկի աշխատակիցները մասնակցել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Certificate of International Trade Finance (CITF) գործնական սեմինարին, որի ընթացքում քննարկվել են առևտրի ֆինանսավորման ոլորտին առնչվող ընթացիկ և նորարարական մոտեցումներ:
«Առևտրի ֆինանսավորումը հաճախորդների ներմուծման և արտահանման գործունեության ֆինանսավորումն է փաստաթղթային գործիքների օգտագործմամբ, որը հնարավորություն է տալիս էապես նվազեցնել առևտրային ռիսկերը և ծախսերը՝ առավելագույնս պարզեցնելով վճարման գործընթացները»,- նշել են բանկում:
«Մենք կարևորում ենք Կոնվերս Բանկի հաճախորդներին որակյալ ծառայությունների մատուցումը, ինչն անհնար է առանց բանիմաց, պրոֆեսիոնալ մասնագետների: ՎԶԵԲ-ի նման միջոցառումներին մասնակցությունը բանկի մասնագետներին հնարավորություն է տալիս խորացնելու գիտելիքները առեւտրի ֆինանսավորման ոլորտում նորագույն միտումներին վերաբերող հարցերում, ինչի շնորհիվ մեր հաճախորդներին ենք առաջարկում առեւտրի ֆինանսավորման ոլորտի ծառայությունների լայն տեսականի եւ ճկուն լուծումներ»,- ասել է Կոնվերս Բանկի Միջազգային հարաբերությունների եւ առեւտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Նելլի Քոչարյանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



