
ՀՀ կառավարությունը «Թվային Հայաստան» հիմնադրամին 2017 թվականի գործունեության ծախսերն իրականացնելու նպատակով հատկացրեց 39 մլն դրամ:
«Թվային Հայաստան»-ի բյուջեն հավանության է արժանացել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: ՀՀ կառավարման արդյունավետության բարձրացման, թափանցիկության և բարենպաստ բիզնես-միջավայրի ապահովման համար, նաև ժամանակակից թվային օրակարգի իրագործման նպատակով ստեղծվել է միասնական մասնագիտացված կենտրոնացված օղակ՝ «Թվային Հայաստան» հիմնադրամ, որին պատվիրակվել է միասնական տեսլականի հիման վրա ՀՀ թվային օրակարգի մշակման և իրականացման համակարգման ողջ գործընթացը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտների էլեկտրոնային համակարգերի զարգացումը և պետական կառավարման մարմինների միջև փոխգործելիության մակարդակի բարձրացումը: Միջոցները կհատկացվեն պահուստային ֆոնդից:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



