
Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշի տեղաբաշխումը:
Բանկի՝ $10 մլն ընդհանուր ծավալով դոլարային պարտատոմսերի թողարկման երկրորդ տրանշի տեղաբաշխման ծավալը $4 մլն է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ $100, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս՝ արժեկտրոնների վճարման կիսամյակային պարբերականությամբ և պարտատոմսերի տարեկան 5,25% արժեկտրոնային եկամտաբերությամբ:
«Այս անգամ ևս, ինչպես և նախորդ թողարկումներում, մեր պարտատոմսերը մեծ հետաքրքրություն են առաջացրել շուկայում: Մենք մեր ռազմավարության շրջանակում շարունակում ենք ընդլայնել հաճախորդների համար հավելյալ արժեք ստեղծող պրոդուկտների ցանկը: Կոնվերս Բանկի պարտատոմսերի թողարկումը, որպես ավանդներին այլընտրանք, այդ ցանկի առաջին ներդրումային պրոդուկտն է»,- ասել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:
Տեղաբաշխումից հետո պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



