jkjhkjhkj

23-10-2017 10:20 2403

dol

 

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայի ծավալը հոկտեմբերի 16-20-ը 52,4%-ով ավելացել է` մեկ շաբաթ առաջվա 2 անգամ կտրուկ անկումից հետո:

Դոլարի նկատմամբ դրամի դանդաղ արժեզրկումը շարունակվել է` 480,8-ից մինչև 481,8 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ պահպանվելով 570 դրամ/1եվրո մակարդակում, ընդ որում, ռուբլու նկատմամբ դրսևորելով արժեզրկման միտում` 8,3-ից մինչև 8,4 դրամ/1ռուբլի: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայության, NASDAQ OMX Armenia բորսայի արտարժութային հարթակն արդեն հինգ ամիս դատարկ է: Ընդ որում, արտարժույթի միջբանկային շուկայում հոկտեմբերի 16-20-ն իրականացվել է 11.2 մլն դոլար ծավալի գործառնություն 481,82 դրամ/1դոլար միջին կշռված փոխարժեքով (նախկին 480,75 դիմաց), ընդ որում, առավելագույն ծավալներ ի հայտ են եկել երկուշաբթիից մինչև չորեքշաբթի ներառյալ` 3 մլն դլար, 2.8 մլն դոլար և 2.5 մլն դոլար:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր