
Հայէկոնոմբանկը տեղեկացնում է, որ INTELEXPRESS վճարային համակարգը կազմակերպել է ակցիա, որի շրջանակում իջեցրել է դեպի մի շարք երկրներ փոխանցումների համար գանձվող միջնորդավճարի չափը:
Բանկից տեղեկացնում են Finagent.am կայքին, որ մինչև դեկտեմբերի 31-ը, INTELEXPRESS համակարգի միջոցով դեպի Ուկրաինա, Վրաստան, Ղազախստան, Մոլդովա և Տաջիկստան փոխանցումներ իրականացնելու դեպքում միջորդավճարը կկազմի ընդհամենը 0.5% նախկին 1.5-2%-ի փոխարեն:
Հիշեցնենք, որ <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>>-ում կարող եք կատարել ակնթարթային փոխանցումներ նաև MoneyGram, UNIStream, Ria Money Transfer, Converse Transfer, MONEYTUN, Faster, GMT, Sigue Money Transfer համակարգերով:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



