jkjhkjhkj

25-10-2017 17:21 5335

vtb 2

 

ՎՏԲ – Հայաստան Բանկը հայտարարում է «Ամսվա հաջողակ» ակցիա Companion card վարկային քարտերի քարտապանների համար:

Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 25-ից մինչև 2018թ. ապրիլի 25-ը, օգտվելով վարկային քարտերից և առավելագույնս օգտագործելով վերջիններիս վարկային սահմանաչափերը, Բանկի հաճախորդները կկարողանան յուրաքանչյուր ամիս ստանալ դրամական մրցանակներ` 100 հազար ՀՀ դրամ գումարի չափով:

«Ամսվա հաջողակ» ակցիայի մասնակից կդառնան ինչպես նոր, այնպես էլ գործող ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր ունեն Companion card վարկային քարտեր չօգտագործված վարկային սահմանաչափերով: Companion card-ը վարկային քարտ է, որը տրամադրվում է այն հաճախորդներին, ովքեր ստացել են ՎՏԲ – Հայաստան Բանկում հետևյալ վարկատեսակներից մեկը.
• Հիփոթեք
• Ավտովարկ
• Ապառիկ
• Սպառողական վարկ «Ունիվերսալ» գույքային ապահովմամբ
• Սպառողական վարկ «Ունիվերսալ»առանց գույքային ապահովման

Մասնակիցները կբաժանվեն 2 խմբերի.
- 50,000 – 400,000 ՀՀ դրամ (ներառյալ) վարկային սահմանաչափ ունեցող հաճախորդներ
- 400,000 ՀՀ դրամից բարձր վարկային սահմանաչափ ունեցող հաճախորդներ:


Յուրաքանչյուր խմբի համար սահմանվում է ամսական մեկական մրցանակ` 100 հազար ՀՀ դրամ գումարի չափով: Ակցիայի յուրաքանրյուր ամսվա ավարտին /ակցիան տևում է 6 ամիս/ յուրաքանչյուր խմբում հաղթող են ճանաչվում այն քարտապանները, ովքեր ակցիայի յուրաքանչյուր ամսվա ընթացքում կապահովեն վարկային գծի ամենամեծ գումարի չափով օգտագործում:

Մրցանակը տրամադրվում է հաճախորդի Բանկում գործող քարտային հաշվին:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր