jkjhkjhkj

27-10-2017 17:52 2387

anel

 

Անելիք Բանկն այսօր ամփոփել է <<Ամառային>>ակցիայի արդյունքները և պարգևատրել ակցիայի հաղթողներին:

Ըստ բանկի հաղորդագրության` ակցիայի արդյունքում ձեռք բերված քարտերով առավել մեծ ծավալի գործարքներ կատարած 5 հաճախորդներ պարգեւատրվել են ոսկու ձուլակտորներով: 1-ին տեղ զբաղեցրած հաճախորդին տրամադրվել է 10-գրամանոց, 2-րդ տեղը զբաղեցրածին՝ 5-գրամանոց ձուլակտոր, իսկ 3-5-րդ տեղերը զբաղեցրածներին՝ 1-գրամանոց երկուական ոսկու ձուլակտոր։


«Սա հերթական հաճելի անակնկալն է, որն Անելիք Բանկը մատուցեց իր հաճախորդներին։ Մեր հաճախորդները, մատչելի սակագներով միջազգային վճարային համակարգի պլաստիկ քարտեր ձեռք բերելուց բացի, հնարավորություն ունեցան օգտվել զեղչերից անկանխիկ գնումներ կատարելիս, իսկ ակցիայի արդյունքում 5 հաջողակներ ստացան նաեւ ոսկու ձուլակտորներ»,- նշել է Անելիք Բանկի մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Վարդան Գևորգյանը:

Ակցիան անցկացվել էր հունիսի 21-ից հոկտեմբերի 15-ը ներառյալ, բանկի Maestro/Cirrus, MasterCard Standart, MasterCard Gold, Visa Gold Hotel Express միջազգային պլաստիկ քարտեր ձեռք բերած հաճախորդների շրջանում:
Область прикрепленных файлов

 

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր