01-11-2017 13:19
3524

Brent տեսակի նավթի գինը 2015 թ. հուլիսի 3-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 61 դոլարի սահմանը: Դա կապված է նավթի արդյունահանման ծավալների կրճատման ՕՊԵԿ+ գործարքի ժամկետի երկարաձգման սպասման հետ:
Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսային գործարքների գինն աճել է 0,87%-ով՝ մինչև 61,13 դոլարի:
Նավթի գնաճին նպաստել են նաև ԱՄՆ-ում հորատման սարքավորումների թվի կրճատումը և ամերիկյան ածխաջրածնային պաշարների աստիճանական նվազումը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



