jkjhkjhkj

02-11-2017 10:57 5087

in 1bacumaenor

 

Ինեկոբանկն Կոմիտաս 54բ հասցեում բացել է նոր՝ «Կոմիտաս 2» բիզնես մասնաճյուղը:

Նորաբաց մասնաճյուղն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին կառաջարկի բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ բիզնես վարկեր, առեւտրի ֆինանսավորման եւ բիզնես գործիքներ, հաշիվների սպասարկում և այլ ծառայություններ:

«Մասնաճյուղերի սեգմենտավորումը, ըստ հաճախորդի տեսակի, բանկի բարեփոխումների ծրագրի մի մասն է կազմում, որի նպատակն է ունենալ հաճախորդի հենց այդ սեգմենտին հարմարեցված մասնաճյուղ, ինչն էլ իր հերթին կապահովի սպասարկման բարձր մակարդակ: Ճիշտ է, այսօր Ինեկոբանկը տրամադրում է հաշիվների հեռահար կառավարման հարուստ գործիքակազմ, բայց զուգահեռ կարեւորում է նաեւ մասնաճյուղերում հաճախորդների հարմարավետ սպասարկումը` դրանով իսկ բավարարելով տարբեր պահանջմուքներ ունեցող հաճախորդների կարիքները», - ասել է Ինեկոբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արտյոմ Չիչյանը:

Այժմ բանկն Արաբկիր համայնքում ունի 3 մասնաճյուղ՝

- Նորաբաց «Կոմիտաս 2» բիզնես մասնաճյուղը,
- Կոմիտաս 39 հասցեում գործող «Կոմիտաս» մասնաճյուղը, որը վերաբացվել է որպես մանրածախ մասնաճյուղ, եւ
- «Արաբկիր» մանրածախ մասնաճյուղը, որը գտնվում է Կոմիտաս 38 հասցեում եւ արդեն 5 տարի է մատուցում է բանկային ծառայություններ իր բոլոր հաճախորդներին:

«Մասնաճյուղերի աշխարհագրական դիրքերn ընտրվել են երկար ուսումնասիրություններից հետո, դրանք գտնվում են Արաբկիր համայնքի բանուկ հատվածներում, ինչը թույլ է տալիս հաճախորդներին կատարել իրենց բանկային գործարքներն առանց առօրյա գործերից կտրվելու»,- հավելել է Արտյոմ Չիչյանը:

«Կոմիտաս 2» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:05-17:00-ը, շաբաթ օրը՝ ժամը 10:00-15:00-ը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր