
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է Doing Business-ի զեկույցում ՀՀ-ի դիրքերի վատթարացման հետ կապված միջգերատեսչական հանձնաժողով կազմել եւ սկսել ակտիվ աշխատանքներ տանել այդ ուղղությամբ:
«Տվյալ զեկույցում Հայաստանի դիրքերի հետ կապված լուրն ընդունում ենք իրատեսական ու արդեն որոշում է կայացվել կազմավորել միջգերատեսչական հանձնաժողով»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կարեն Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը բիզնեսով զբաղվելու դյուրինությամբ զիջել է իր դիրքերն աշխարհում: Համաշխարհային բանկի «Գործարարություն 2018. բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար» (Doing Business) զեկույցի համաձայն՝ 2017-ին Հայաստանը 47-րդ հորիզոնականում է՝ նախորդ տարվա 38-ի համեմատ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



