
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանների համար հասանելի է նոր ծառայություն՝ բանկոմատների միջոցով բանկային քարտերի PIN-կոդերի ինքնուրույն փոփոխում:
Նման ծառայությունն օգտակար կլինի այն հաճախորդներին, որոնց համար դժվար է հիշել բանկի կողմից սահմանված քարտի սկզբնական PIN-կոդը:
Բանկի հաղորդագրության համաձայն` հաճախորդները նաև կարող են սահմանել միասնական PIN-կոդ միաժամանակ մի քանի քարտերի համար եւ ստիպված չլինել հիշել միաժամանակ մի քանի տարբեր PIN-կոդեր: Այս ծառայությունն օգտակար է նաեւ այն դեպքերում, երբ հաճախորդն ունի մտավախություն, որ իր քարտի PIN-կոդը հայտնի է դարձել երրորդ անձի:
PIN-կոդի ինքնուրույն փոխարինումն իրականացվում է մի քանի քայլով, եւ չի առաջացնում դժվարություններ հաճախորդների մոտ: Ընդամենը պետք է ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկած քարտը տեղադրել բանկոմատի մեջ, մուտքագրել գործող PIN-կոդը, ընտրել «PIN-կոդի փոխարինում» կոճակը, մուտքագրել նոր PIN-կոդը եւ հաստատել այն:
PIN-կոդի ինքնուրույն փոխարինման ծառայությունը տրամադրվում է անվճար: ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատային ցանցը ներառում է 157 բանկոմատ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



