jkjhkjhkj

07-11-2017 10:24 2360

bast

 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արմեն Խոստեղյանի բաստուրմայի արտադրամասի գործունեությունը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ, բաստուրմայի վրա բացակայել է մակնշումը, բացի այդ՝ Երևանում գործող տնտեսվարողը չի ներկայացրել ներկրված մսի և ընդունվող հումքի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր, բաստուրմայի արտադրությունը չի իրականացվել արտադրողի սահմանած տեխնոլոգիական հրահանգին ու տվյալ արտադրատեսակի պատրաստման բաղադրագրին համապատասխան, չի կատարվել արտադրանքի լաբորատոր հսկողություն», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ա/Ձ Արմեն Խոստեղյանին հանձնարարվել է արտադրական գործընթացը համապատասխանեցնել սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգին և անվտանգության պահանջներին:

«Իսկ անհատ ձեռնարկատերեր Արգամ Ասլանյանին («Ձորն Անուշ» ապրանքանիշ) ու Մուրադ Հովսեփյանին («Եղեգիս» ապրանքանիշ) Ծառայությունը թույլատրել է վերսկսել աշխատանքը: Տնտեսվարողները վերացրել են ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների իրենց արտադրություններում հայտնաբերված սանիտարահիգիենիկ պահանջների և մակնշման խախտումները», – հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր