jkjhkjhkj

07-11-2017 16:19 2360

presssss

 

Ասիական զարգացման բանկը կշարունակի աջակցությունը Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առանցքային ծրագրերին: Այս մասին բանկի փոխնախագահ Վենկայ Ժանգը խոսել է նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանը: Նա տեղեկացրել է, որ բանկն այժմ մշակում է Հայաստանի հետ գործընկերության` 2019-23 թվականների ռազմավարությունը:

Այն ներառելու է զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր: Վենկայ Ժանգը Նախագահից հետաքրքրվել է Հայաստանի տնտեսության առաջնահերթություններով, որոնք կարող են դրվել նոր ռազմավարության հիմքում: Նախագահը խնդրել է ուշադրություն դարձնել ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին և սոցիալական, ֆինանսական գործարար միջավայրի, քաղաքային տրանսպորտի բարեփոխումներին:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր