
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) բարելավվել Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը, նախկին 2.5%-ից մինչև 3.5%, նման աճ ակնկալելով նաև 2018 թվականին (նախորդ 3% փոխարեն): Այս մասին ասվում «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարները ՎԶԵԲ-ի ներկայության երկրներում» նոյեմբերյան զեկույցում (Regional Economic Prospects in EBRD Countries of Operations):
«Հայաստանի տնտեսական աճը 2017 թվականի առաջին կեսին թափ է հավաքել, 2016 թվականին տեղի ունեցած գրեթե լճացումից հետո: Երկրի ՀՆԱ-ն 2017-ի առաջինն եռամսյակում աճել է 6,5%, երկրորդում`5,5%: Տնտեսության աճն ապահովվել է արտահանման ուժեղ ցուցանիշներով, ինչպես նաև դեպի Հայաստան կատարվող դրամական փոխանցումների աճի վերականգնումով, եռամսյա նվազեցումից հետո: Մյուս կողմից, 2017 թվականի առաջին 9 ամիսներին շինարարության և գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները շարունակում էին նվազել: Գնաճը սպառողական շուկայում դանդաղ աճել է, 2017-ի հունվար-սեպտեմբերին տարեկան կտրվածքով հասնելով 0.6%-ի, ինչը տեղի է ունեցել դրամավարկային պայմանների թեթևացման և տնային տնտեսությունների սպառման վերականգնման շնորհիվ», - ասված է զեկույցում:
ՎԶԵԲ-ի վերլուծաբանները ակնկալում են, որ Հայաստանի տնտեսական աճը կխթանեն հիմնական առևտրային գործընկերներ-երկրների տնտեսությունների վերականգնումը, բայց Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ խոցելի, այդ թվում նաև կապված արտաքին շուկայի անկայունության ռիսկերի հետ: Միևնույն ժամանակ, չլուծված է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը կարող է վտանգ առաջացնել Հայաստանի տնտեսության աճին:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



