jkjhkjhkj

09-11-2017 17:28 4132

gaggaggag

 

Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանն հայտարարել է, որ բանկի Վարչության կազմում կադրային փոփոխությունները միտված են բանկի հետագա զարգացմանը և ֆինանսական շուկայում դիրքերի ամրապնդմանը:

Բանկի Խորհրդի 2017թ. նոյեմբերի 6-ի որոշման համաձայն՝ բանկի Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը նշանակվել էր Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

Իսկ մինչ այժմ Վարչության նախագահի պաշտոնը զբաղեցնող Վարդան Աթայանն ընդունել էր բանկի Խորհրդի առաջարկը՝ ստանձնելու Յունիբանկի Խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնը և համակարգելու բանկի հետագա զարգացման ռազմավարական խնդիրները:

Բանկի բաժնետերերի տարեկան ժողովում Վարդան Աթայանի թեկնածությունը կներկայացվի բանկի Խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնում հաստատմանը:

«Ընդգրկվելով Խորհրդի կազմում՝ Վարդան Աթայանը հնարավորություն կունենա կենտրոնանալ բանկի ռազմավարական խնդիրների վրա և աշխատել բանկի գործունեության արդյունավետության և շահութաբերության բարձրացման ուղղությամբ: Վարչության նախագահի պաշտոնում Վարդան Աթայանի գործունեության 16 տարվա արդյունքում բանկում կատարվել է հսկայական աշխատանք: Վստահ եմ, որ Խորհրդի կազմում Վարդան Աթայանի և որպես Վարչության նախագահ՝ Մեսրոպ Հակոբյանի հետ մեր համատեղ ակտիվ աշխատանքի շնորհիվ Յունիբանկը հետագայում ևս կշարունակի իր առաջխաղացումն ու ընդլայնումը»,- ասել է Գագիկ Զաքարյանը:

Մեսրոպ Հակոբյանն աշխատում է Յունիբանկում 2004-ից, ունի ավելի քան 15 տարվա արդյունավետ աշխատանքային փորձ ՀՀ բանկային համակարգում: Նրա պատասխանատվության շրջանակում են եղել մասնաճյուղային ցանցի և տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարումը, օպերացիոն գործունեությունը, քարտային բիզնեսը, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաները:

Գագիկ Զաքարյանն ընդգծել է, որ «բանկը հավատարիմ է մնում ղեկավարության կազմում սերնդափոխության սկզբունքներին և ձգտում է ստեղծել առաջխաղացման բոլոր անհրաժեշտ պայմաններն այն երիտասարդ մասնագետների համար, որոնք պատրաստ են եւ կարող են ստանձնել ավելի մեծ պատասխանատվություն»:

«Նշանակման ժամանակ հաշվի ենք առել Մեսրոպ Հակոբյանի աշխատանքի փորձը, արդյունավետությունը և գործարար որակները: Այս որոշումը կայացրել ենք նաև` ելնելով բանկի հետագա ռազմավարական ծրագրից, որն ուղղված է բանկի տեխնոլոգիական հագեցվածության բարձրացմանը և ինովացիոն լուծումների ներդրմանը»,- ընդգծել է Գագիկ Զաքարյանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր