
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է «Սուպեր Քարտ» նոր պրոդուկտը, որը տարեկան 0- տոկոսադրույքով վարկային գծով քարտ է:
Հաճախորդը վճարում է միայն վարկի սպասարկման ամսական միջնորդավճարը (վարկային սահմանաչափի 1,4%-ը):
Ըստ բանկի հաղորդագրության` պրոդուկտի գործարկման նպատակն է առավել դյուրին դարձնել և պարզեցնել հաճախորդների վարկային պարտավորությունների մարման գործընթացը՝ չկա անհրաժեշտություն վճարման ենթակա գումարի ամսական հաշվարկի, ճշգրտման: «Սուպեր Քարտը» ստանալու պահին հաճախորդը ստանում է կոնկրետ գումար, որը ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ:
«Սուպեր Քարտով» գումարի կանխիկացումը ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բանկոմատների միջոցով անվճար է:
«Սուպեր Քարտի» վարկային գծի առավելագույն ժամկետը մինչեւ 2 տարի է, իսկ առավելագույն գումարը՝ հաճախորդի եկամտի մինչեւ վեցապատիկը:
Նոր պրոդուկտով վարկավորման առավելությունները՝
- Վարկային գծի ստացման համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ),
- Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է բանկի կողմից առավել սեղմ ժամկետներում՝ առավելագույնը 1 աշխատանքային օր,
- Դժբախտ պատահարներից ապահովագրության հնարավորություն:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



