jkjhkjhkj

15-11-2017 10:27 2693

EV financavorel

 

Evocabank-ը հովանավորել է Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում Հայաստանի ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացման արարողությունը:

Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը կմեկնարկեն նոյեմբերի 15-ին: Դրանք կանցկացվեն Մոսկվայում և ՌԴ շրջաններում մինչև 2017թ. ավարտը:

Մշակութային օրերի ծրագիրը ներառում է ցուցահանդեսներ, համերգներ, դրամատիկական և երաժշտական բեմադրություններ, ինչպես նաև կրթական ծրագրերի շրջանակում անցկացվող միջոցառումներ:

Միջոցառումների հանդիսավոր մեկնարկը կտրվի Տրետյակովյան պատկերասրահում, որտեղ կբացվի Հայաստանի ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Վերջինի շրջանակում կներկայացվեն նկարչի տասնյակ գործեր:

Հայաստանի մշակույթի օրերն անցկացվում են ՌԴ և ՀՀ մշակույթի նախարարությունների, Ռուսաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Միջոցառումը կազմակերպվել է Մշակույթի բնագավառում երկու երկրների միջեւ համագործակցության 2016-2018 թթ. ծրագրի շրջանակում եւ նվիրված է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր