jkjhkjhkj

15-11-2017 17:30 2640

HEC

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 2018-2027 թվականների ներդրումային ծրագրին: Ըստ ՀԾԿՀ հասարակայնության հետ կապերի բաժնի, նիստում քննարկվել և ընդունվել է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 2016-2020 թվականների ներդրումային ծրագրի՝ 2017-2020 թվականների ճշգրտումներին համաձայնություն տալու հարցը:

Համաձայնեցված ներդրումային ծրագրերի շրջանակում ընկերությունը 2016-2027 թվականների ընթացքում կիրականացնի շուրջ 350 միլիարդ դրամի ներդրումներ՝ առանց ավելացված արժեքի հարկի:

«Ներդրումային ծրագրերով նախատեսվում է 6(10)/0,4 կՎ լարման ցանցերում սարքավորումների ամբողջական փոխարինում և արդիականացում, 35 – 0,4 կՎ լարման ցանցերում էլեկտրահաղորդման գծերի վերակառուցում և արդիականացում, այդ թվում` երկրորդային էլեկտրամատակարարման ապահովում, ցանցի ընդլայնում և նոր բաժանորդների միացում, էլեկտրաէներգիայի ավտոմատ հաշվառման համակարգի ներդրում 0,4 կՎ լարման ցանցերում և կառավարման միջազգային ստանդարտների և հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրում: Արդյունքում կկրճատվեն ընկերության ծախսերը, կորուստները կհամապատասխանեցվեն Եվրոպական ընդունված չափանիշներին, գրեթե կրկնակի կկրճատվեն հոսանքազրկումների քանակը և տևողությունը, կբացառվեն լարման շեղումները»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր