jkjhkjhkj

17-11-2017 14:04 2410

RARTAK

 

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան՝ մասնակցելու Թբիլիսիում «Մրցակցության քաղաքականություն. միտումներ և մարտահրավերներ» թեմայով միջազգային համաժողովին:

ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ համաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների մրցակցային մարմինների ղեկավարներ, ինչպես նաև այլ պաշտոնյաներ: Համաժողովի ընթացքում ՀՀ մրցակցային մարմնի ղեկավարը հանդես է եկել «Մրցակցային միջավայրի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով ելույթով:

Մասնավորապես Արտակ Շաբոյանը անդրադարձել է հատկապես վերջին տարիներին մեր երկրում մրցակցային միջավայրի բարեփոխման ուղղությամբ կատարված աշխատանքներին: ՏՄՊՊՀ նախագահը իր գործընկերներին է փոխանցել ՀՀ փորձը՝ մի շարք կարևոր ոլորտներում իրականացված բարեփոխումների վերաբերյալ: Մասնավորապես, Ա. Շաբոյանը անդրադարձել է պետական գնումների, անբարեխիղճ մրցակցության և մի շարք սոցիալական առաջնային նշանակության գերիշխող շուկաներում իրականացված ուսումնասիրություններին:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր