jkjhkjhkj

17-11-2017 14:10 8869

kammm

 

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը բարելավել է «Հեշտ վարկ`19 րոպեում» վարկատեսակի պայմանները և ավելացրել վարկի գումարի սահմանաչափերը:

Այսուհետև հաճախորդները կկարողանան անձնագրով և սոցիալական քարտով ստանալ 100 հազ-ից մինչև 1,1 մլն դրամի վարկ 19 րոպեի ընթացքում՝ առանց երաշխավորների և գրավադրման:

Ըստ հաղորդագրության` մայիսից ներդրված այս նոր վարկատեսակը շատ մեծ և դրական արձագանք է ստացել հաճախորդների շրջանում, որի արդյունքում ընկերությունը կարողացել է վարկավորել ավելի քան 3300 վարկառուի: Հաշվի առնելով վարկատեսակի ճկուն սքորինգային համակարգը և ցածր ռիսկայնությունը՝ որոշում է կայացվել ավելացնել վարկի սահմանաչափերը:

Բացի այդ` շտապ գումարի անհրաժեշտության դեպքում հաճախորդը կարող է դիմել «Հեշտ վարկ 1-ով» վարկատեսակի համար և ստանալ վարկ 100 հազ.- 250 հազ. դրամի չափով:

Իսկ եթե հաճախորդը դիմում է իր ընկերոջ/ընկերների կամ գործընկերոջ/գործընկերների հետ «Կամուրջ»-ի գլխամասային գրասենյակ կամ 15 մասնաճյուղերից ցանկացածը, ապա 19 րոպեում կկարողանա ստանալ վարկ 450 հազ. - 1,1 մլն դրամի չափով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր