jkjhkjhkj

20-11-2017 12:01 2813

insvor

 

2017թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 482855: Սա սեպտեմբերի ցուցանիշը գերազանցում է 3499-ով։

Ըստ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալների, հոկտեմբերին բավարարված դիմումների գծով վճարված հատուցումների գումարը կազմել է 1.1 մլրդ դրամ: Սա անցած տարվա նույն ժամանակի ցուցանիշից ավելի է 283 մլն դրամով:

2017 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 62%, ինչը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 10 տոկոսային կետով:

Բյուրոյի տվյալների համաձայն՝ ԱՊՊԱ ոլորտում ամենաշատ պայմանագրերը կնքել է «Ռոսգոստրախ-Արմենիա»-ն՝ 126,013 պայմանագիր, որոնցով հաշվեգրված ապահովագրավճարների մեծությունը կազմել է 3 մլրդ 975,3 մլն դրամ: Երկրորդը «Ինգո Արմենիա»-ն է` 103,790 ԱՊՊԱ պայմանագրերով և հավաքագրված 3 մլրդ 332,7 մլն դրամով:

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Նաիրի ինշուրանս»-ը` 96,180 պայմանագրերով ու մոտ 3 մլրդ 170,301 մլն դրամով: Չորրորդը «Ռեսո» ընկերությունն է 64,443 պայմանագրերով և 1 մլրդ 984,2 մլն դրամ հաշվեգրված ապահովագրավճարներով: Հինգերորդ հորիզոնականում «Սիլ ինշուրանս» ընկերությունն է` 58,952 պայմանագրերով ու շուրջ 1 մլրդ 852,580 մլն դրամով: Վեցերորդ հորիզոնականում գտնվում է «Արմենիա ինշուրանս»-ը` 33, 477 պայմանագրերով ու 1 մլրդ 45,9 մլն դրամ հաշվեգրված ապահովագրավճարներով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր