jkjhkjhkj

21-11-2017 17:01 935

lavlavvvv

 

Մենք հաջող առաջընթաց ենք արձանագրել տնտեսական և առևտրային հարաբերություններում, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Այս տարվա 8 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 1/3-ով», - նշեց Լավրովը:

Նա ընդգծեց, որ Ռուսաստանը կայուն ներդրումների առումով առաջին տեղն է գրավում ՀՀ տնտեսության մեջ: Լավրովը նկատեց, որ ՀՀ-ում մի շարք ռուսական ձեռնարկություններ են գործում, ինչպես օրինակ «Գազպրոմը», «ՎՏԲ» բանկը, ռուսական երկաթուղին և այլն:

«Հանդիպման ժամանակ մենք դիտարկել ենք նաև այլ ծրագրերում կատարվելիք ներդրումները, օրինակ՝ վառելիքի և էներգետիկայի ոլորտում, ներառյալ Մեծամորի ատոմակայանի շահագոծման երկարացումը», - նշեց Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նաև նկատեց, որ արձանագրվել է կայուն զարգացման գործընթաց ռազմատեխնիկական գործակցության համար:

Լավրովն ընդգծեց, որ Երևանը ՌԴ անկյունաքարային գործընկերներից մեկն է ԱՊՀ տարածքում, ապա նկատեց, որ ՌԴ-ն դրական է գնահատում համագործակցությունը ՀԱՊԿ ուղղությամբ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր