jkjhkjhkj

22-11-2017 14:03 2713

voskugravadrmamb

 

Կոնվերս Բանկի՝ ոսկու գրավադրմամբ վարկավորման պորտֆելը տարեսկզբից աճել է 14 տոկոսով և նոյեմբերի 20-ի դրությամբ կազմել է ավելի քան 15 մլրդ դրամ:

Բանկում նշուն են, որ Կոնվերս Բանկի ոսկու գրավադրմամբ վարկավորման պորտֆելի աճը պայմանավորված է նրանով, որ նախ, բանկն այդ վարկատեսակի համար առաջարկում է շուկայում լավագույն վարկավորման պայմաններից մեկը, և, պարբերաբար հանդես է գալիս հաճախորդների համար շահավետ առաջարկներով:

Այժմ գործող ակցիայի շրջանակներում Բանկը հաճախորդներին է առաջարկում ոսկու գնահատված արժեքի մինչև 130 տոկոսի չափով վարկեր: Վարկավորման առավելագույն գումարը 5 մլն դրամ է, առավելագույն ժամկետը 6 ամիս է, տարեկան դրույքաչափը՝ 13-14 տոկոս:

Բանկից հայտնում են, որ այս ակցիայի շրջանակում, սպասարկման ամենամսյա՝ հավելյալ վճարներ չեն նախատեսվում: Արդյունքում, ոսկու գրավով վարկի դիմաց վճարվող փաստացի տոկոսադրույքը ցածր է լինում, քանի որ գանձվում է միայն միանվագ վճար վարկի տրամադրման փուլում:

Ակցիայի շրջանակներում վարկավորումն իրականացվում է ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր