
Citibank-ը միջազգային փոխանցումների իրականացման բարձր որակի համար Ամերիաբանկին շնորհել է միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության» երկու մրցանակ՝ STP Award 2015 եւ STP Award 2016:
«Որակի գերազանցության» մրցանակը Citibank-ը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին՝ որպես հատուկ մրցանակ տվյալ բանկերի կողմից միջազգային գործարքների քանակական եւ որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար:
Ըստ բանկի հաղորդագրության` Ամերիաբանկը միջազգային փոխանցումների գերակշիռ մասն իրականացնում է STP (Straight Through Processing), այսինքն՝ կատարվում է բացառապես ավտոմատ կերպով, որի շնորհիվ ապահովվում է փոխանցումների կատարման առավելագույն արագություն:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



