jkjhkjhkj

29-11-2017 11:01 3256

7DE60B09 AA54 4436 BE3A 371958D49C87

 

Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանի կարծիքով՝ տոկոսադրույքների նվազումը դրական է անդրադառնալու անշարժ գույքի շուկայում ակտիվության վրա, իրացվելիությունը ևս ավելանալու է։


Իր ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ՝ նա նշել է, որ արդեն իսկ անշարժ գույքի շուկայում գործարքների քանակն ավելացել է։ «Տոկոսադրույքների ազդեցությունն անշարժ գույքի շուկայի զարգացումների վրա, առաջին հայացքից, գուցե ակնհայտ չլինի, բայց գոյություն ունի ուղղակի կապ այս երկու երևույթների միջև»,-ասաց Արման Բարսեղյանը։

Նրա դիտարկմամբ՝ վերջին տարիներին այս շուկայի միտումներից մեկն այն է, որ տնտեսավարողերը սկսել են անշարժ գույքի գներին վերաբերվել ոչ միայն դրանց պոտենցիալ աճի տեսանկյունից, այլ թե կոնկրետ անշարժ գույքը կանխիկ ինչ եկամուտ է գեներացնում։ «Այդ տրամաբանությամբ գեներացվող եկամուտը, ավելի պարզ ասած՝ վարձավճարը, համադրվում է վարկային տոկոսադրույքի հետ։ Որքան տոկոսադրույքները նվազում են, այնքան դա լրացուցիչ պահանջարկ կարող է ստեղծել անշարժ գույքի նկատմամբ, քանի որ այդ ոլորտում որոշակի ներդրումները դառնում են ավելի եկամտաբեր»,-բացատրեց Արման Բարսեղյանը։ Նա հավելեց, որ առաջիկայում չի բացառվում նաև անշարժ գույքի գների բարձրացումը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր