jkjhkjhkj

29-11-2017 16:09 8470

gazgazgaz

 

ՀՀ կառավարության նոյեմբերի 30-ի նիստում ներկայացվելու է նախագիծ, որով առաջարկվում է հավանություն տալ  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» Արձանագրության կնքման առաջարկությանը:

«Ընդունելով էներգետիկ շուկաների և գազատրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը, ինչպես նաև գազամատակարարման հուսալիության ապահովման անհրաժեշտությունը, ելնելով ՀՀ տնտեսության համար համակարգաստեղծ ձեռնարկության՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կայուն տնտեսական վիճակի պահպանման շահերից, և հաշվի առնելով «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գործունեության մեջ Կողմերի պետությունների փոխադարձ հետաքրքրությունը, «2017թ. դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2018թ. դեկտեմբերի 31-ը» բառերով»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Սա նշանակում է, որ Ռուսաստանը բնական գազի գինը Հայաստանի համար մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, կպահպանի 150 դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր