
«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը գործարկել է ամանորյա ակցիա՝ «Մինուս 4 տոկոս» սպառողական կանխիկով վարկի համար:
Ակցիայի ընթացքում՝ դեկտեմբերի 1-ից մինչեւ հունվարի 19-ը ներառյալ, հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել Անհատական սպառողական վարկ կանխիկով վարկատեսակից՝ 4 տոկոսային կետով պակաս անվանական տոկոսադրույքով:
«Հաշվի առնելով մեր հաճախորդների կարիքները եւ նախորդ տարվա դրական արձագանքը՝ այս տարի ևս գործարկել ենք «Մինուս 4 տոկոս» ամանորյա ակցիան:
Ակցիայի շրջանակում մեր հաճախորդները 2 ժամվա ընթացքում կարող են ստանալ մինչեւ 1,5 մլն դրամ գումարի չափով և 20% անվանական տոկոսադրույքով առանց գրավադրման սպառողական վարկեր՝ ներկայացնելով միայն տեղեկանք աշխատանքի վայրից, անձնագիր և սոցիալական քարտ: Ընդ որում, հաճախորդները կարող են ստանալ մինչեւ 1 մլն դրամի չափով վարկ՝ նույնիսկ առանց երաշխավորության և լրացուցիչ թղթաբանության»,- նշել է «Կամուրջ» ՈՒՎԿ-ի Մարքեթինգի, ՀԿ և Գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արեւյանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



