jkjhkjhkj

06-12-2017 10:20 3597

havelvac

 

ՅՈՒՆԻՍՏՐԻՄ Փոխանցումներ բջջային հավելվածի օգնությամբ կարելի է արագ և հարմարավետ կատարել դրամական փոխանցումներ իրական ժամանակի ռեժիմով դեպի Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Վրաստան, ինչպես նաև Հեռավոր արտասահմանի երկրներ` օգտագործելով ցանկացած բանկի կողմից թողարկված VISA, Mastercard/Maestro, ՄԻՐ քարտերը և վճարելով կանխիկ ՅՈՒՆԻՍՏՐԻՄ դրամական փոխանցումների միջազգային վճարային համակարգի գրասենյակներում, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

ՅՈՒՆԻՍՏՐԻՄ Փոխանցումներ հավելվածը կոչված է առավելագույնս դյուրացնել ՅՈՒՆԻՍՏՐԻՄ համակարգով բանկային քարտերից գումար փոխանցելու ընթացակարգը։ Հավելվածը թույլ է տալիս պահպանել մի քանի բանկային քարտերի տվյալներ, կազմել փոխանցումները ստացողների հարմար ցուցակներ, ծանոթանալ գործառնությունների պատմությանը և կատարված փոխանցումների ակտուալ կարգավիճակին։ Փոխանցման կատարման մասին օգտատերը տեղեկանում է push ծանուցման միջոցով։

«Հավելվածը ստեղծելից փորձել ենք հաշվի առնել ֆինանսական ոլորտի հիմնական բջջային միտումները և ստեղծել հաճախորդի համար առավելագույնս հարմար ու անվտանգ հավելված։ Օգտատերերին հասանելի է հավելվածում ավտորիզացիայի ծառայությունը մատնահետքի միջոցով, գեոլոկացիայի ծառայությունը, որը ցույց կտա, թե որտեղ են գտնվում ՅՈՒՆԻՍՏՐԻՄ–ի մոտակա գրասենյակները, որտեղ կարելի է ստանալ փոխանցումը, հնարավորություն կա նաև իրար կապել մի քանի բանկային քարտեր, իմանալ, թե որ փուլում է գտնվում փոխանցումը և այլ ժամանակակից հնարավորություններ։ Հավելվածի ինտերֆեյսը հասանելի է ռուսերեն և անգլեներով լեզուներով։ Այս հավելվածը ՅՈՒՆԻՍՏՐԻՄ կայքից առցանց փոխանցումների զարգացման շարունակությունն է»,- նշել է «ՅՈՒՆԻՍՏՐԻՄ» առևտրային բանկ բաժնետիրական միության նախագահ Կիրիլ Պալչունը։

Բջջային հավելվածը ՅՈՒՆԻՍՏՐԻՄ առցանց ծառայության զարգացման հաջորդ քայլն է, որն ավելացնում է ծառայության որակն ու հարմարավետությունը հաճախորդների համար։ Հավելվածի միջոցով փոխանցում հնարավոր է կատարել 23 երկիր։ Փոխանցված գումարը կարելի է ստանալ ՅՈՒՆԻՍՏՐԻՄ–ի կամ երկրում գործող գործընկերների գրասենյակում փոխանցումից անմիջապես հետո։

Ավելի ուշ կհամալրվի փոխանցումներ ուղարկելու երկրների ցանկը։ Առաջիկայում նախատեսվում է հավելվածում ավելացնել նոր ֆունկցիաներ, որոնք պահանջված են համակարգի հաճախորդների կողմից։

Հավելվածը հասանելի է App Store–ում և Google Play Market–ում։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր