jkjhkjhkj

07-12-2017 13:11 3267

khshorharker

 

Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների հարկային եկամուտները 2017թ. 11 ամիսներին 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 39.9 մլրդ դրամով կամ 9%-ով: <<Նախորդ տարի ցուցանիշը մոտ 443 մլրդ դրամ էր, իսկ այս տարի կազմում է ավելի քան 483 մլրդ դրամ: Ընդ որում, 2017թ.-ի 11 ամիսների ընթացքում հարկային գերավճարները նվազել են 4.7 մլրդ դրամով, ինչը հաշվի առնելու դեպքում 2017թ.-ի հարկային եկամուտների աճը կազմում է ավելի քան 61 մլրդ դրամ կամ 13,8%>>,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ԽՄՀՎ ՀՏՎ պետ Արմեն Սաֆարյանը:

Ըստ նրա՝ 2016թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ը բոլոր հարկատեսակների և վճարների գծով գերավճարների հանրագումարը նվազել է 13.7 մլրդ դրամով կամ 7.3%-ով: Այս տարվա 11 ամիսների ընթացքում վարչարարության արդյունքում հնարավոր է եղել հարկ վճարողների հարկային պարտավորությունները՝ ապառքները, կրճատել 5.8 մլրդ դրամով կամ 36,3%-ով:

Տեսչությունն աշխատանքներն իրականացնում է 2 սկզբունքով՝ կանխարգելելով հարկային իրավախախտումները և վարչարարական միատեսակ մոտեցում ցուցաբերելով թիրախային միևնույն խմբերում հայտնված հարկ վճարողների նկատմամբ: <<Վերլուծական կարողությունների կատարելագործման շարունակական աշխատանքներ են իրականացվում՝ օգտագործելով հնարավոր բոլոր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը, միաժամանակ խորացվում է կոմիտեի և իրավասու այլ մարմինների միջև համագործակցությունը: Արդյունքում, ամրապնդվում են օրինապահ հարկ վճարողների հետ գործընկերային հարաբերությունները, իսկ ռիսկային համարվողների նկատմամբ ուժեղանում է հարկային վարչարարությունը>>,-տեղեկացրել է Արմեն Սաֆարյանը: Նա վստահեցրել է, որ ստուգումները և ուսումնասիրություններն անց են կացվում բացառապես ռիսկերի առկայության դեպքում, երբ ինքնահայտարարագրման մղող բոլոր ջանքերն արդյունք չեն տալիս: Դա է փաստում հսկողական աշխատանքների քանակի նվազումը, մասնավորապես` բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները պակասել են 45–ով կամ 12.7%-ով, փոխարենն ավելացել է մասնակի ստուգումների քանակը:

Խոշոր և միջին հարկ վճարողների ՀՏՎ հսկողության առանցքում գտնվող ռիսկային հարկ վճարողների մոտ արձանագրվել են հարկային եկամուտների և իրացման շրջանառությունների աճի առավել բարձր ցուցանիշներ: Եթե ոչ ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտներն աճել են 7%-ով, ապա ռիսկայիններինը՝ 17,4%-ով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր