jkjhkjhkj

07-12-2017 14:51 2815

gazpromarmen

 

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նախատեսում է 2018-2020-ին կատարել ավելի քան 28 միլիարդ դրամի ներդրում:

Այն ամրագրված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ընկերության ներկայացրած 2018-2020 թթ. ներդրումային ծրագրում: Ներդրումները կուղղվեն մայրուղային նոր գազատարների կառուցմանը, ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրմանը, ավտոտրանսպորտային միջոցների և մեխանիզմների, հողատարածքների, շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի ձեռքբերմանը, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան կայանի (ԳՍՊԿ)-ի ընդլայնմանը:

2018-ին նախատեսվում է 2.9, 2019-ին` 3.1, 2020-ին` 22.1 միլիարդ դրամի ներդրում, որից մայրուղային նոր գազատարների կառուցմանը 2018-ին կուղղվի 2.5, 2019-ին` 1.8, 2020-ին` 3.3 միլիարդ դրամ: Իսկ ամենախոշոր ներդրումն ընկերությունը կկատարվի 2020 թվականին Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայնման ուղղությամբ` մոտ 18.7 միլիարդ դրամի չափով: Ընկերության ներկայացրած ներդրումային ծրագիրն այժմ քննարկման փուլում է և առաջիկա շաբաթվա ընթացքում կհստակեցվի նիստի օրը, որի ժամանակ այն կդրվի հաստատման:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր