08-12-2017 12:18
2857

Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստան ներմուծվել 189,28 մլն դոլար ընդհանուր արժողությամբ վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան ներմուծված տրանսպորտի միջոցների ընդհանուր արժեքն աճել է 50%-ով: Նշենք, որ 2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ցուցանիշը կազմել էր մոտ 126,83 մլն դոլար:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



