jkjhkjhkj

11-12-2017 18:47 3954

mmmm ineco

 

Ինեկոբանկը բացել է «Ավետիսյան» մասնաճյուղը՝ Ավետիսյան 63/41 հասցեում:

Այդ մասնաճյուղը Արաբկիր համայնքում Ինեկոբանկի 4-րդ սեգմենտավորված մասնաճյուղն է: Նորաբաց մասնաճյուղը մատուցելու է բանկային ծառայություններ ֆիզիկական անձանց:

Ըստ հաղորդագրության` մասնաճյուղը, տեղակայված լինելով համայնքի բանուկ հատվածներից մեկում եւ ունենալով կանխիկի մուտքագրման եւ ելքագրման տերմինալներով կահավորված 24/7 սպասարկման տարածք, կապահովի հաճախորդների հասանելիությունը հաշիվներին օրվա ցանկացած ժամի, շաբաթը 7 օր:


«Հաճախորդների հարմարավետ սպասարկումը և որակյալ ծառայությունների մատուցումը բանկի ռազմավարական նպատակներից է: Այն իրագործելու համար մենք շարունակելու ենք ընդլայնել սեգմենտավորված մասնաճյուղային ցանցը, ինչպես նաեւ վերափոխելու ենք առկա մասնաճյուղերը` հաշվի առնելով թե՛ անհատ, թե՛ բիզնես հաճախորդների պահանջմունքները»,- ասել է Ինեկոբանկի Զարգացման եւ մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանը:

Նրա խոսքով՝ նոյեմբերի սկզբից մինչ օրս բանկն ունի արդեն 2 նորաբաց և մեկ վերափոխված սեգմենտավորված մասնաճյուղ:

«2018թ. մասնաճյուղերի բացման գործընթացը շարունակական է լինելու: Պլանավորվում է տարեսկզբին Կասկադի տարածքում բացել եւս մեկ մասնաճյուղ, որն էլ ավելի կամրապնդի Ինեկոբանկի ներկայությունը Կենտրոն համայնքում: Մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը զուգահեռ՝ շարունակում ենք բարձրացնել բանկային ծառայությունների մատուցման հասանելիությունն ու հարմարավետությունը՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ: Դրա վառ ապացույցն է Հայաստանում ամենատարածված ֆինանսական հավելվածը` InecoMobile-ը, որի շնորհիվ բանկի հաճախորդներին ապահովում ենք հաշիվների, վարկերի եւ ավանդների 24/7 հասանելիություն եւ օնլայն ռեժիմով գործարքների իրականացում ընդամենը մեկ քլիքով»,- հավելել է Նալթակյանը:

«Ավետիսյան» մասնաճյուղի աշխատանքային ժամերն են երկուշաբթից ուրբաթ՝ ժամը 09:05-17:00-ը, շաբաթ՝ ժամը 10:00-15:00-ը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր