jkjhkjhkj

15-12-2017 17:42 2886

arev marev

 

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության Հիմնադրամը և Կոնվերս Բանկը ստորագրել են գործակցության պայմանագիր, որի շրջանակում կիրականացվեն ինչպես Համայնքային նշանակության էներգաարդյունավետ, այնպես էլ Հայաստանում չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր:

Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ծրագրի նպատակն է Հայաստանի համայնքներում ֆինանսական կազմակերպությունների միջոցով բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը և ֆինանսավորել ներդրումները մաքուր էներգիայի ոլորտում:

Ծրագիրը ներկայացնելու նպատակով Հիմնադրամում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Հիմնադրամի, Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների և Կոնվերս Բանկի ներկայացուցիչները: Հանդիպման մասնակիցները տեղեկացել ծրագրի մասնակցության հնարավորություններին և ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր