jkjhkjhkj

15-12-2017 18:33 1389

marriott

 

Marriott-ը ծրագրում է 3-4 տարի անց 7 նոր հյուրանոց ղեկավարել Վրաստանում: Ընկերության տարածաշրջանային փոխնախագահ Փանքաջ Բիրլան նշել է, որ Marriott-ն ուզում է ստանալ խոշորագույն հյուրանոցային օպերատորի կարգավիճակը Վրաստանում: Այս մասին հայտնում է «Բիզնես Գրուզիան»:

«Մենք շատ դրականորեն ենք տրամադրված Վրաստանի նկատմամբ: Ես անձամբ Վրաստան եմ գալիս 2005 թվականից և մեծ փոփոխություններ եմ տեսնում: Ամեն այցի ժամանակ զարգացում եմ տեսնում:

Marriott-ն աշխատում է ծառայություն առաջարկել բոլոր դասերի հյուրերին: Մենք միավորում ենք 12 տարբեր ապրանքանիշեր, դրանց մեջ կան ինչպես միջին, այնպես էլ՝ բարձր դասի ապրանքանիշեր:

Մենք պահանջարկ ենք տեսնում, այդ պատճառով մեծացնում ենք ներդրումը: Վրացական շուկան լուսավոր ապագա ունի»,- ասել է Բիրլան:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր