jkjhkjhkj

18-12-2017 11:52 3168

IMG 0268

 

Հաճախորդների սպասարկման առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով` ՎՏԲ-Հայաստան Բանկի Նալբանդյան 46 հասցեում գտնվող մասնաճյուղը 18.12.2017թ.-ից գործելու է նոր ավելի ընդարձակ տարածքում՝ Պուշկինի 3/1 հասցեում (ներկայիս մասնաճյուղից ընդամենը 100մ հեռավորության վրա):

Բանկի հանրային կապերի ծառայությունից հայտնում են, որ նոր ժամանակակից և ընդարձակ «Պուշկին» մասնաճյուղում Բանկի հաճախորդները կօգտվեն ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների ողջ շարքից. ավանդային և վարկային պրոդուկտների ձևակերպում, հաշիվների համալրում, դրամական փոխանցումների, կոմունալ վճարումների իրականացում, Բանկի աշխատակիցների խորհրդատվություն և այլն: «Պուշկին» մասնաճյուղում հաճախորդները հնարավորություն ունեն նաև անվտանգ պահելու իրենց արժեքավոր իրերը դեպոզիտային պահատուփերում` արձակուրդների, ճանապարհորդությունների ընթացքում և այլն:

«Պուշկին» մասնաճյուղը կլինի ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջին մասնաճյուղը, որը կունենա հաճախորդների ինքնասպասարկման շուրջօրյա գոտի, որը համալրված է բանկոմատով և վճարային տերմինալով, ինչը թույլ կտա հաճախորդներին 24/7 ռեժիմում իրականացնել կանխիկացման և բանկային/քարտային հաշիվների, ավանդների համալրման, վարկերի մարման, կոմունալ և այլ ծառայությունների վճարումների գործարքներ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր