Հայբիզնեսբանկի ԱՄՆ դոլարով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում: Ըստ բորսայի մամուլի ծառայության, ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 172,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 7.5% տոկոսադրույքով և 36 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMARBBB23ER2) բորսայում կշրջանառվեն ARBBB3 բորսայական հապավմամբ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


