jkjhkjhkj

22-12-2017 12:37 2541
safarՊետական եկամուտների կոմիտեն կարողացել է խոշոր և միջին բիզնեսից հարկային բարձր մուտքեր ապահովել գերավճարների նվազեցման պայմաններում: Խոշոր և միջին բիզնեսն ավելի քան 483 մլրդ դրամ հարկային մուտքեր է ապահովել պետբյուջե 2017թ. 11 ամիսների ընթացքում։ Եթե հաշվի առնենք, որ Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների հարկային գերավճարները 2017թ.-ի 11 ամիսների ընթացքում նվազել են 4.7 մլրդ դրամով, ապա 2017թ.-ի հարկային եկամուտների աճը կազմում է ավելի քան 61 մլրդ դրամ կամ 13,8%:

«Սա տնտեսության ակտիվացման, արտադրության և արտահանման տեմպերի արագացման ու հարկային նոր վարչարարության արդյունք է»,-վստահեցնում է Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանը:

Միայն մետաղական հանքարդյունահանման ոլորտում հարկային մուտքերն ավելացել են 43%-ով: Աճը զգալի է նաև ծխախոտի արտադրության, բանկային գործունեության, վառելիքի ներմուծման-իրացման, շինանյութի արտադրության, սուպերմարկետների, ծառայությունների մատուցման և, ընդհանուր առմամբ, 55 ոլորտներում։

«Խոշոր և միջին բիզնեսի ոլորտային և անհատական վերլուծություններից հետո հարկ վճարողները դասակարգվել են ոչ ռիսկային և ռիսկային խմբերի: Խոշոր և միջին ՀՎՏՎ-ը, կատարելագործելով վերլուծական կարողությունները, ստուգումներ և ուսումնասիրություններ է անցկացրել բացառապես ռիսկային համարվող հարկ վճարողների մոտ, եթե միայն ինքնահայտարարագրման մղող կանխարգելիչ ջանքերն արդյունք չեն տվել»,-պարզաբանում է Արմեն Սաֆարյանը՝ նշելով, որ հարկ վճարողների զգալի մասն արձագանքել է հարկային մարմնի գործընկերային երկխոսության առաջարկին և վերանայել վարքագիծը: Արդյունքում ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտների և իրացման շրջանառությունների աճն առավել տպավորիչ է. եթե ոչ ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտներն աճել են 7%-ով, ապա ռիսկայիններինը՝ շուրջ 20%-ով:

«Առավել ռիսկային են այն ոլորտները, որտեղ կանխիկ դրամի մեծ շարժ կա՝ մանրածախ առևտուրը, ծառայությունների որոշ տեսակները, սպասարկման ոլորտը»,-նշեց Սաֆարյանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր