jkjhkjhkj

22-12-2017 16:43 2668

dz 1

 

Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ամփոփել և ընտրել է զբոսաշրջության զարգացման նպատակով հայտարարված «Ձևափոխի՛ր» մրցույթի 3 լավագույն ծրագրերը։ Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է մրցանակաբաշխության հանդիսավոր արարողություն և պարգևատրել 3 լավագույն ծրագրերը ներկայացրած խմբերին:

Առաջին մրցանակը՝ 15 000 դոլարին համարժեք դրամի հավաստագիրը հանձնվել է «Էկո-տնակները Հայաստանում» ծրագիրը ներկայացնող խմբին, որի նպատակն է զարգացնել Խուստուփից Սանահին և Հաղպատի վանքեր տանող Հայաստանի պատմական և բնապատկերային վայրերը կապող զբոսաշրջային ուղին:

Երկրորդ մրցանակը՝ 10 000 դոլարին համարժեք դրամի հավաստագիրը հանձնվել է «ՍևԱփ հանգստյան գոտի» ծրագիրը ներկայացնող խմբին, որը հեղինակել է Շորժա գյուղից 7 կմ հեռավորության վրա հանգստյան գոտու կառուցման և շահագործման հայեցակարգ։

Երրորդ մրցանակը՝ 5 000 դոլարին համարժեք դրամի հավաստագիրը հանձնվել է «Երևանյան լիճ սմարթ պարկ» համալիրի ծրագիրը ներկայացնող խմբին, որի նպատակն է ստեղծել ժամանցի լայն ընտրություն զբոսաշրջիկների և տեղացիների համար։

Մրցանակաբաշխությունից առաջ միջազգային և պետական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներից կազմված ժյուրին լավագույն 5 ծրագրերն ընտրել է նախ դիտարկելով առաջին փուլում Հայաստանից ու Սփյուռքից ներկայացված 60 գաղափարներ, իսկ հաջորդ փուլերում արդեն քննարկելով դրանցից 20 լավագույնի բիզնես ծրագրերը, ընտրել է հաղթողներին։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր