jkjhkjhkj

28-12-2017 14:54 2939

5 1

 

Կառավարությունը «Դատա Քյուբ» ընկերությանն «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողի թույլտվություն տրամադրեց:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը նախատեսում է ազատ տնտեսական գոտում ստեղծել ժամանակակից տվյալների կենտրոն: Ներդրումների ծավալը կազմելու է 50 մլն դոլար: «Առաջին տարում կստեղծվի 10 նոր աշխատատեղ՝ միջին 200 հազար դրամ աշխատավարձով, 5-րդ տարում աշխատատեղերի քանակը կգերազանցի 60-ը: Արտահանման ծավալները կկազմեն շուրջ 7,5 դոլար, իսկ 5-րդ տարում ավելի քան 25 մլն դոլար: Արտահանման ուղղություններն են լինելու՝ ԱՄՆ, Անգլիա, Կիպրոս, Լատվիա, Վրաստան, Իսրայել, հետագայում նաեւ ԵԱՏՄ երկրներ»,- ասաց փոխնախարարը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր