jkjhkjhkj

28-12-2017 18:42 4430

lis 1

 

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում «Նաիրի բերրիություն» ընկերությունն ունիվերսալ տրակտոր է ձեռք բերել, որն իր տեսակով Հայաստանում միակն է:

Գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այս տեխնիկայի միջոցով հնարավոր է հողը փխրեցնել և աղալ քարերը: Այն կարող է փոխարինել միաժամանակ 3-4 տրակտորի, կատարում է նաև պարարտացում, սնուցում, այգիների հիմնում և այլն:

«Սա պարզապես նվեր է, պետությունն այս ծրագրի միջոցով մեծ հնարավորություն է ստեղծել մեզ համար»,-նշել է «Նաիրի բերրիություն» ընկերության սեփականատեր Բաղդասար Մեսրոպյանը` ընդգծելով, որ այս մեքենայի օգնությամբ կարող է հասնել առավել բարձր արդյունքների:


«2016-2015 թվականների համեմատ այս տարի տրակտորների ներկրումը համապատասխանաբար 2,5 և 3,5 անգամ ավելացել է հենց այս ծրագրի շրջանակում: Կարծում ենք, որ 2018-ին ավելի շատ տեխնիկա կներկրվի և կթարմացվի պարկը»,-նշել է փոխնախարար Մակարյանը:

Ընդհանուր առմամբ, մինչ օրս լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվել է 157 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում` 67 տրակտոր, 2 կոմբայն և 88 միավոր այլ գյուղտեխնիկա:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր