jkjhkjhkj

28-12-2017 19:07 15529

hsb

 

Մինչև անցնող տարին ամփոփում է իր պտույտն ու թևակոխում նոր փուլ, HSBC Բանկ Հայաստանն ու Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) միավորեցին ջանքերը, որպեսզի օգնեն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի փոքրիկներին իրականացնել իրենց Ամանորի ցանկությունները:

Ըստ Բանկի մամուլի ծառայության, Նոր Տարուն ընդառաջ բանկի աշխատակիցները մոտ 400 խաղալիք ու այլ նվերներ փոխանցեցին սահմանամերձ ութ համայնքներում (Վերին Ծաղկավան, Չինչին, Նավուր, Տավուշ, Վերին Կարմրաղբյուր, Նորաշեն, Արծվաբերդ, Այգեձոր) ապրող երեխաներին` որպես ներդրում իրենց կողմից համայնքների կայուն զարգացման գործում:

Աղբյուրի համաձայն, Ձմեռ պապը հատուկ նվերներ էր պատրաստել նաև այն փոքրիկների համար, ովքեր գալիք տարի առաջին անգամ ոտք կդնեն դպրոց: Խաղալիքներից բացի, HSBC-ի աշխատակիցները դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ նվիրեցին բոլոր 5 տարեկան երեխաներին:

«HSBC-ն իր գործունեության ընթացքում մշտապես ներգրավված է եղել կայուն զարգացմանը նպաստող ծրագրերում: «Խաղալիքների հավաք» նախաձեռնությունը համայնքներին ուղղված աջակցության ծրագրերից մեկն է միայն, որին մեր թիմը պատրաստակամորեն աջակցում է : Հուսով եմ՝ կարողացանք Ամանորին ընդառաջ ուրախացնել Տավուշի մարզում ապրող երեխաներին»,-ասում է HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը:

Նշենք, որ Toy Drive- ի նախաձեռնությունը HSBC Բանկը իրականացվել է 2007 թվականից, «Երիտասարդական հնարավորություններ» ծրագրի շրջանակներում: Այդ նախաձեռնությունն իրականացնելու համար 2016-ից մինչև 2018 թվականը Բանկն ամբողջ աշխարհում բարեգործությամբ զբաղվող ընկերություններին ուղղել է մոտ 9 մլն դոլար, օգնելով խոցելի երիտասարդույանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Մեկնաբանություն  

0 # Narine 29.12.2017 16:02
uraxali e vor ognum eq anapahovnerin. menkel unenk ayd kariq@
Պատասխանել
0 # Mariam 02.01.2018 18:56
Barev dez es asxatymem baych dasakargvat em baych im patcharov chi exel ind karoxeqh hnaravoryteyn tal es vark verchnem ev normal pakem karoxem asxatanqich tyxtel berem naxapes mersi
Պատասխանել

Հաճախ ընթերցված նյութեր